2013 թվականի հունիսի 12 -ին ՖԿՀՊ ինստիտուտը հյուրընկալել էր ԱՄԷ Աբու-Դաբի քաղաքի Ալ-Վահդա վոլեյբոլի տղամարդկանց թիմի մարզիչների սուպերվայզեր,ԱՄԷ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ,FIVB կողմից շնորհված բարձրագույն կարգի վոլեյբոլի մարզիչ` Ահմադ Նադա Հելալը:Հանդիպում և սեմինարը անցկացվեց ՖԻՄԱ-ի տղամարդկանց թիմի ,հրավիրված մարզիչների և ուսանողների հետ:Ահմադ Նադա Հելալի կողմից անցկացվեց մարզում տարբեր տեխնիկական հնարքերի վերաբերյալ և վարժություններ կապված պաշտպանությանը և հարձակմանը:


 

Ավարտվեց Երևան քաղաքի վոլեյբոլի պատանեկան առաջնությունը:Այսօր կայացան եզրափակիչ հանդիպումները:Աղջիկների մոտ`Ավան-Շենգավիթ խաղը անցավ համառ և հետաքրքիր պայքարում,որը ավարտվեց Ավանցիների հաղթանակով`3:0 հաշվով:Աղջիկների խաղերում առանձնացան իրենց բարձր պատրաստությամբ` Ժենյա Հովհաննեսյանը,Մարի Բաղդասարյանը-Ավան և Լուսինե Յոլչյանը-Շենգավիթ համայքներից:Տղաների մոտ եզրափակիչ խաղում հանդիպեցին Նոր-Նորքի և Աջափնյակի թիմերը:Խաղը անցավ լարված և դիտարժան,եղան շատ հետաքրքիր և գեղեցիկ խաղարկումներ:Նոր-Նորքի թիմը գտնվեց ավելի ուժեղ և հաղթեց`3:0 հաշվով:Իրենց բարձր պատրաստությամբ առանձնացան `Անդրե Սիմոնը-Նոր-Նորքից,Ալեքս Մխիթարյանը-Աջափնյակից և Հովհաննեսյան Էդգարը-Նոր-Նորքից:Բոլոր լավագույն խաղացողները պարգևատրվեցին անհատական պարգևներով`լավագույն հարձակնող,փոխանցող և խաղացող անվանակարգերում,որոնք սահմանել էր Երևանի վոլեյբոլի ֆեդերացիան,իսկ պարգևատրումը կատարեց Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական,Երևանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ`Հրաչյա Մուրադյանը:Խաղերի լավագույն մարզիչներ ճանաչվեցին և պարգևատրվեցին Ավան համայքի վոլեյբոլի մարզիչ`ՀՀ վաստակավոր մարզիչ Խաչիկ Ասմարյանը և Նոր-Նորքի մարզիչ`Ավագ Նիկողոսյանը:Լավագույն մրցավար ճանաչվեց ազգային կարգի մրցավար`Գրիգորի Ամբարյանը:Միջոցառմանը ներկա էին հայկական վոլեյբոլի մի շարք նվիրյալներ և վետերաններ:


  

ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԱՄԱՆ և ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍԵՄԻՆԱՐ 2013
Ավարտվեց վոլեյբոլի մարզիչների վերապատրաստման և որակավորման սեմինարը ՖԿՀՊԻ-ում:Սեմինարին մասնակցեցին մեծ թվով մասնագետներ,ուսանողներ:Սեմինարի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր:


  

2013 թվ.մարտի 8-10-ը Երևանի ՖԻՄԱ տղամարդկանց թիմը մասնակցեց Թբիլիսիում կազմակերպված բաց առաջնությանը,որը նվիրված էր վրացի հայտնի վոլեյբոլի մարզիչ Գիվի Ախվլերդիանիի հիշատակին:Մրցաշարին մասնակցում էին Վրաստանի լավագույն երեք թիմերը` Թբիլիսի,Կվարելաի,ԳՊՀ-ի և Հայաստանից հրավիրված Երևանի ՖԻՄԱ-ն:Առաջին հանդիպումը Երևանի թիմը վստահ հաղթանակ տոնեց 3:0 Կվարելա թիմին հանդեպ:Երկրորդ հանդիպումը նույնպես հաջող ստացվեց մեր թիմի համար,խաղը ավարտվեց 3:0 հաշվով:Գեղեցիկ և հետաքրքիր ստացվեց երորրդ խաղը ,որում հանդիպեցին Թբիլիսիի և ՖԻՄԱ թիմերը,խաղը լավ սկիզբ ունեցավ մեր թիմի համար `առաջին խաղակեսը ՖԻՄԱ-ն վստահ հաղթեց 25:21 հաշվով,սակայն մյուս խաղակեսը մեր թիմի համար բարեհաջող չստացնեց,պայքար եղավ միայն երորրդ խաղակեսում, սակայն վրացի մրցավարների թեթև ձեռքով այդ խաղափուլը ՖԻՄԱ-ն պարտվեց 25:27 հաշվով:Չորորրդ խաղակեսը ՖԻՄԱ-ն պարտվեց17:25 հաշվով:Խաղը ավարտվեց 1:3 հաշվով,սակայն այս խաղով մեր վոլեյբոլիստները ապացուցեցին ,որ Հայաստանում կա վոլեյբոլ,միայն այն պահանջում է ուշադրություն և ցանկություն: